Հիջաբով հաղորդավարուհի՝ կանադական հեռուսաընկերությունում
Կանադական հեռուստատեսությունում պատմության մեջ առաջին անգամ լուրերի հաղորդավարուհին հիջաբով մահմեդական է: 29-ամյա Գինելլա Մասսան հայտնվել է Сity News հեռուստաալիքում: Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը՝ հղում անելով Associated Press-ին:
Հաղորդումից հետո կինը Թվիթերում գրել է. «Չեմ կարծում, որ Կանադայում երբևէ հիջաբով կինը վարել է լուրեր»:
Նրա խոսքով՝ շատ արձագանքներ է ստանում իր աշխատանքի վերաբերյալ: Մասսան նշել է, որ գիտի շատ մահմեդկանների, ովքեր աշխատում են կադրից դուրս, քանի որ հիջաբը եթերում հայտնվելուն խոչընդոտ է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին