Դուք համոզվա՞ծ եք. Կարեն Կարապետյանը՝ ստիպողաբար անդամակցությունների մասին
Այսօր Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն, որ մեկ օրվա ընթացքում 7000 մարդ անդամակցել է ՀՀԿ-ին, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները:
Ի պատասխան Կարապետյանն ասաց. «Ես չգիտեմ, ով ինչպես կմեկնաբանի, բայց ես, օգտվելով առիթից, կցանկանայի բոլորին շնորհակալություն հայտնել, որ իրենք ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեն և ուզում են մասնակցել այդ գործընթացին»:
Լրագրողի դիտարկմանը, թե ստիպել են, որ անդամակցեն ՀՀԿ-ին, Կարապետյանը պատասխանեց հարցով. «Դուք համոզվա՞ծ եք»: Երբ լրագրողն ասաց, որ նման տեղեկություններ են շրջանառվում, Կարապետյանը արձագանքեց. «Դե, ճշտեք, խնդրում եմ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան