Ստիպողաբար կուսակցություններին անդամակցում էին 20-րդ դարում, կոմկուսի ժամանակներում. Շարմազանով
Հանրապետական կուսակցությանը վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցումից հետո 7 հազար քաղաքացիներով համալրումը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի պայմանավորում Կարապետյանի վարկանիշով:
«ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՀՀԿ թեկնածուները 72 տոկոս համայնքներում հաջողության են հասել, հետևաբար նման թվով անդամակցությունը բնական էր», -այսօր ՀՀԿ 16-րդ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Շարմազանովը:
Լրագրողը նկատեց, որ Կարապետյանի անդամակցությունից հետո ՀՀԿ-ն համալրել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողներն ու տարբեր գազալցակայանների աշխատակիցները:
Ի պատասխան Շարմազանովը ասաց. «Մենք քաղաքացիների սորտավորում չենք անում՝ Գազպրոմում են աշխատում, էլեկտրացանցերում են աշխատում, թե լրագրողներ են: Մարդիկ դիմում են գրել, անդամակցում են: Ստիպողաբար ոչինչ չեն անում, ստիպողաբար անում էին 20-րդ դարում, կոմկուսի ժամանակներում: Հիմա ժողովրդավարական ժամանակներ են և ստիպողաբար մտնողը մի օր էլ կամավոր դուրս է գալիս: Մենք խնդիր չունենք արհեստականորեն ուռճացնել մեր կուսակցության քանակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան