Սերժ Սարգսյան. Մեր առաջնահերթ խնդիրն է 2017-ի գարնանը կազմակերպել ու անցկացնել անբիծ ընտրություններ
«Քաղաքական դաշտի շարունակական բյուրեղացման մեկ այլ օրինակ էին տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքները: Այսօր Հայաստանի համայնքների շուրջ 70 տոկոսում ընտրողների վստահության քվեն վայելում է հենց Հանրապետականը»: ՀՀԿ 16-րդ հերթական համագումարում իր ելույթում նշեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով, դա իրապես խոսուն ցուցանիշ է, որը շատ բան է ասում տեղերում աշխատանքի, կուսակցական ջանքերի արդյունավետության ու հետևողականության մասին:
«Այո, մեզ անհրաժեշտ է մեր ժողովրդի վստահության քվեն, սակայն ոչ ամեն գնով: Մենք քվե ենք հայցում մեր ժողովրդից աշխատանքի դիմաց, վստահության և մեր ծրագրերի դիմաց: Եվ ամեն ինչ անում ենք ու անելու ենք, որ այդ քվեին արժանանանք արդար և ազնիվ ընտրական գործընթացի պայմաններում: Հենց այս համոզմամբ մենք պետք է առաջ ընթանանք դեպի 2017-ի գարնանաը կայանալիք Հայաստանի խորհրդարանի և Երևանի ավագանու ընտրությունները»,-ասաց ՀՀ նախագահը:
Նա նշեց, որ արդեն լուրջ ջանքեր են ներդրել, որպեսզի պատմական համաձայնության գան ընդդիմադիր քաղաքական ուժերի ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ ընտրական գործընթացի կազմակրպման առանցքային հարցերի շուրջ:
«Մեր առաջնահերթ խնդիրն է 2017-ի գարնանը կազմակերպել ու անցկացնել անբիծ ընտրություններ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Գալիք ընտրություններում վստահություն քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը
- ՀՀ նախագահը ողջունեց վարչապետի ՀՀԿ-ական դառնալը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին