Այսուհետ անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները. Սերժ Սարգսյան
Նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում և այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները: Այս մասին ՀՀԿ 16-րդ հերթական համագումարի ընթացքում իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«Քաղաքական կուսակցությունների հիմանական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները: Այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումը անխուսափելի է: Դա առաջին հերթին արտահայտվելու է կառավարող և ընդդիմադիր բևեռների ավելի հստակ տարանջատմամբ: Նաև անխուսափելի է դառնում քաղաքական միավորների խոշորացումը», - ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով` Հանրապետականը հատուկ առաքելություն պետք է ստանձնի անցումային շրջանում:
«2016-2018թթ-ի փուլը պետք է լինի հնարավորինս կայուն, սահուն և անցնցում: Մենք` որպես համախոհների թիմ, այդ ընթացքում պետք է հանդես գանք որպես առաջնորդող և սկզբունքային, բայց միևնույն ժամանակ` բանակցող, միջնորդող, հակասությունները հարթող ուժ», - ասաց նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ համագումարում ուղերձներով հանդես եկան արտասահմանյան գործընկեր կուսակցությունները
- ՀՀ նախագահը ողջունեց վարչապետի ՀՀԿ-ական դառնալը
- ՀՀԿ համագումարը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան