Սերժ Սարգսյան. Գալիք ընտրություններում վստահություն քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը
Գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը` շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը: Այս մասին ՀՀԿ 16-րդ համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Առիթից օգտվելով, առաջին հերթին բոլորիս անունից ցանկանում եմ Կարեն Կարապետյանին և մեր նոր կառավարության բոլոր անդամներին ևս մեկ անգամ հայտնել մեր անվերապահ աջակցությունը: Վստահ եմ, որ պարոն Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարիչի տաղանդը լիովին կբացահայտվեն այս պաշտոնում և նոր ոգևորություն կբերեն մեր թիմի անդամներին», - նշեց նախագահ Սարգսյանը:
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` նախագահն ասաց, որ առաջնահերթ խնդիրն է 2017թ-ի գարնանը կազմակերպել և անցկացնել անբիծ ընտրություններ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ համագումարում ուղերձներով հանդես եկան արտասահմանյան գործընկեր կուսակցությունները
- ՀՀ նախագահը ողջունեց վարչապետի ՀՀԿ-ական դառնալը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին