Սուրիկ Խաչատրյան. Իմ տղեն ըտենց բան չէր կարող անել
«Իմ որդին այդ միջադեպի հետ ընդհանրապես կապ չունի»,-այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մազպետ Սուրիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով Կոտայքում տեղի ունեցած դանակահարության դեպքին:
Shamshyan.com-ը գրել էր. ««Օջախ» ռեստորանում Կոտայքի նախկին մարզպետի թոռը, ով Չարենցավանի ներկայիս քաղաքապետի տղան է, դանակի մի քանի հարվածներից վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց. կասկածյալը «Լիսկայի» տղան է»:
Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ ինքն ու Կոտայքի նախկին մարզպետ Կովոլենկո Շահգելդյանը մտերիմներ են. «Երեխեքը իրար հետ ընկերություն են անում, իմ տղեն ըտենց բան չէր կարող անել»:
Լրագրողները հետաքրքրվեցին, միջադեպի ժամանակ իր որդին եղե՞լ է դեպքի վայրում, Խաչատրյանը պատասխանեց՝ ոչ, չի եղել:
Նույն վիճաբանության մասին Կովալենկո Շահգելդյանն էլ նշել է, որ Ս. Խաչատրյանի որդին վիճաբանության հետ կապ չունի, թոռին ոչինչ չի պատահել, մի քանի րոպեից տանը կլինի:
«Ինտրիգներ ման մի եկեք»,-ասաց Կոտայիք նախկին մարզպետը:
Նշենք, որ իրավապահ որևէ մարմին առայժմ պատահածի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան