Արտիմետում նշել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրը
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Արամ Աբրահամյանը նոյեմբերի 25-ին կդառնար 20 տարեկան: Արամը զոհվել է ապրիլի 4-ին, Ջրականի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում:
Արամը Արմավիրի մարզի Արտիմետ գուղից էր:
Արտիմետի դպրոցում, Արամ Աբրահամանի պատվին անվանակոչված ռազմագիտության դասարանում, երեկ տեղի է ունեցել կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսի 20-ամյակին նվիրված միջոցառում:
Արամը Զինված ուժեր զորակոչվել էր 2015թ. հունվարի 13-ին: Նրա ծնողների պատմելով, Արամը պատրաստակամ է մեկնել ծառայության ու ծառայության ընթացքում որևէ բողոք չի ունեցել: Ծնողների խոսքերով՝ միշտ ժպտերես, անմիջական, աշխույժ Արամը շատ երազանքներ ուներ, որոնք այդպես էլ մնացին անկատար:
Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 6-ն Արմավիրի մարզից էին: Հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար զոհված քաջ տղաներն էին` Արամ Աբրահամյանը, Սաշա Գալստյանը, Գոռ Կիրակոսյանը, Հովսեփ Կիրակոսյանը, Արամայիս Միքայելյանը, Բորիս Օզմանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արմավիրում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան