Ինչպես են «Զովք» միս մատակարարում
Ընդմիջման համար ուտելիք գտնելու համար ամենահարմարը Սարյան փողոցում գործող «Զովք» սուպերմարկետն է: Մի քանի անգամ Panorama.am-ի թղթակիցները ֆիքսել են, թե ինչպես է միսը խանութ հասնում:
Նոյեմբերի 14-ի լուսանկարում երևում է ոչ մաքուր մեքենայում եղած միսը երկու երիտասարդ փորձում են տեղափոխել: Լուսանկարի հեղինակը՝ Հասմիկ Համբարձումյանը այն հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում:
Այսօր նոյեմբերի 28-ն է: Նույն սուպերմարկետի դիմաց մսով բեռնված մեքենայի մոտ ոչ ոք չկար: Խմբագրության մեկ այլ լրագրող ազատ լուսանկարել է կեղտոտ հատակի վրա դրված միսը:
Անցած երկու շաբաթում ՍԱՊԾ նորանշանակ պետը ծառայություն է հրավիրել և մսամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին, և խոշոր իրացման ցանցերի ներկայացուցիչներին: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրներ, ծառայության ներկայացուցիչները ներկայացրել են օրենսդրության պահանջները:
Օրինակ, մսամթերք արտադրողների հետ հանդիպմանը խոսվել է նաև տրանսպորտային միջոցներն անհրաժեշտ պայմաններով ապահովեու մասին:
«Ամփոփելով քննարկումները՝ Ծառայության պետ Իշխան Կարապետյանը ևս մեկ անգամ կոչ է արել կառուցողական համագործակցության, հիշեցնելով նաև, որ հետևություններ չանելու, գործընկերային հարաբերությունները չարաշահելու, նշված խնդիրները չվերացնելու դեպքում Ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակներն՝ առանց վերապահումների»,-ասված էր ՍԱՊԾ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Այսօր արված լուսանկարները վկայում են, որ հետևություններ չեն արվել: Մնում է՝ ծառայությունը խոստացածի համաձայն խիստ լինի ու օրենքով գործի անցնի:
Մենք «գործերի բերումով» են ընդամենը այսքանը ֆիքսել, ու ամենևին չի բացառվում, որ իրացման մյուս ցանցեր էլ միսն այսպես է անցնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան