Իսիկ Կուլի տարածքում շարունակում են փնտրել հայկական եկեղեցին
«Ղրղզստանի Իսիկ Կուլ լճի տարածքում հաջորդ տարվա հնագիտական ուսումնաիրություններին հնարավոր են մասնակցեն նաև հայ հնագետներ»,- Բիշքեկ-Երևան տեսակապի ժամանակ ասաց պատմական գիտություններ թեկնածու, դոկտոր Վասիլի Պլոսկիխը:
Նա նշեց, որ ավանդույթի համաձայն Ղրղզստանի Իսիկ Կուլ լճի մոտ ապրող հայ վանականները մոնղոլների արշավանքների պատճառով լճում են թաքցրել Քրիստոսի աշակերտներից մեկի` Սուրբ Մատթեոսի մասունքները, նաև գանձեր: Միաժամանակ ընդգծեց, որ հաստատված չէ, բայց այդ լեգենդի հիմքում կան իրական պատմական փաստեր:
Նրա խոսքով՝ հայկական եկեղեցին ներկայացված է եղել ժամանակակից Ղրղզստանի տարածքում փաստացիորեն մթ 1-ին դարից, հայտնի են նաև միջնադարյան քրիսոտենական քաղաքներ:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայկական մշակույթը, քրիստոնեությունը ժամանակակից Ղրղզստանի տարածքում միջնադարում բավականին լայն է ներկայացված եղել»,- նշեց պատմական գիտություններ թեկնածուն:
Վասիլի Պլոսկիխն ասաց, որ լեգենդը հիմնված է Կատալոնական քարտեզի վրա, որտեղ ներկայացված է լիճը, ափին՝ շինություն, որի աջ և ձախ կողմերում խաչեր են. «Կատալոներեն գրված է, որ վայրը կոչվում է Իսիկ Կուլ, որտեղ հայկական եկեղեցի է եղել, այդ եկեղեցում պահվում է Սուրբ Մատթեոսի մասունքները: Այլ հիշատակումներ հայկական վանքի մասին չկան»:
Նա նշեց, որ տարբեր ժամանակաշրջաններում այդ տարածքում կատարվել են պեղումներ՝ փորձելով գտնել այդ գանձերը, սակայն դեռևս հաջողության չեն հասել:
Պատասխանելով հարցին, թե մոտավարոպես հայտնի է՝ որտեղ է գտնվում հայկական եկեղեցին, Վասիլի Պլոսկիխն ասաց, որ հիմա չեն կարող հստակ ասել, քանի որ ուղիղ ապացույցներ չկան, չնայած կան արտեֆակտեր:
«Հավանական է, որ եկեղեցին գտնվում է ջրի տակ: Ջրի տակ հայտնաբերվել է բավականին մեծ օբյեկտ, որի ուսումնասիրության համար բավականին գումար է անհրաժեշտ: Այնտեղ գտնվել է միջնադարյան կերամիկայից անոթ, որի վրա վեցանկյուն աստղ է պատկերված, նաև աղյուսի մնացորդներ, որոնք օգտագործվել են նաև հայկական ճարտարապետության մեջ»,- նշեց նա: