1500 բնակչի հաջողվել է լքել Հալեպի արևելյան շրջանները
Վերջին ամիսներին իրավիճակը Հալեպում չափազանց վատացել է: Ահաբեկչական խմբավորումները Հալեպի արևելյան թաղամասերում պահում են հազարավոր խաղաղ բնակիչների և ճնշում են գործադրում մարդասիրական միջանցքներով հեռանալու նրանց ցանկացած փորձի վրա:
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ չնայած այս ամենին՝ շուրջ 1500 խաղաղ բնակիչներ կարողացել են լքել զինյալներիի կողմից օկուպացված Հալեպի արևելքի շրջանները։
«Այդ ընտանիքները կարողացել են լքել Հալեպի արևելյան շրջանները՝ օգտվելով Մասակին-Հանանո թաղամասում սիրիական բանակի և դաշնակից կազմավորումների հարձակումից։ Ներկայում զինվորականները դիմավորում են խաղաղ բնակիչներին այդ թաղամասում և ուղարկում նրանց անվտանգ վայրեր: Նահանգում համապատասխան կետերը պատրաստ են ընդունել նրանց և ապահովել բնակության համար անհրաժեշտ ամեն ինչով»,-նշում է գործակալությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան