Վիգեն Սարգսյան. Գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչություն ունի բանակին և զինված ուժերին
Մենք պետք է սովորենք անել այնպես, որ զինված ուժերը լինեն շատ ավելի թափանցիկ, հասականալի, ընկալելի հասարակության համար` վայելելով հասարակության լայն սատարումը և հարգանքը: Անդրադառնալով Ազգ-բանակ գաղափարին` «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի ժամանակ այս մասին նշեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ազգ-բանակ գաղափարը իմ առաջարկած մոդելով թելադրված է այն փաստով, որ մեր բանակը անհամաչափ մեծ է մեր ազգաբնակչության նկատմամբ և, հաշվի առնելով առկա մարտահրավերները և մեր տարածաշրջանում մեր աշխարհագրական դիրքը և առկա խնդիրները`մեր հարևավանությամբ, մոտիկ և մի քիչ ավելի հեռավոր, մենք դեռ երկար ունենալու ենք այդպիսի զինված ուժեր: Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է սովորենք անել այնպես, որ զինված ուժերը լինեն շատ ավելի թափանցիկ, հասականալի, ընկալելի հասարարակության համար` վայելելով հասարակության լայն սատարումը և հարգանքը: Զինված ուժերը, որպես երկրի խոշորագույն գործատու, գնում կատարող, սպառող, պետք է ունենա այն բոլոր հնարավորությունները, որպեսզի երկրի տնտեսության համար դառնա ոչ թե խնդիր, բեռ, այլ շարժիչ ուժերից մեկը: Սա է ազգ-բանակ գաղափարախոսությունը: Այսինքն` ինչ կարող է բանակը տալ հասարակությանը` հաշվի առնելով, որ հասարակության գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչություն ունի բանակին և զինված ուժերին` կրթության, դաստիարակության, հասարակական տեսակի ձևավորման առումով: Այս ամենը ազգ-բանակ գաղափարախոսության բաղադրիչներն են: Կարծում եմ, սխալ է հիմա փնտրել թե ումից է ծնվել այդ գաղափարը»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Նախարարը շեշտեց, որ երբևե հավակնություն չի ունեցել ասելու, որ դա իր մենաշնորհն է կամ իր հորինած գաղափարն է` հավելելով, որ ազգ-բանակ գաղափարը ծնունդ է առել դեռևս միջնադարից:
«Սա ընդամենը միջոց է կենտրոնացնելու հասարակության ուշադրությունը զինված ուժերի խնդիրների վրա և կենտրոնացնելու բանակի ուշադրությունը հասարակության համար այն կարևոր խնդիրների վրա, որի լուծման միջոց կարող է դառնալ բանակը»,-հավելեց Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Իմ համար լինելու է պատվի խնդիր, որ որպեսզի այդ հիմնադրամի գործունեությունը լինի չափազանց թափանցիկ, հասկանալի
- Պետք է վերանայել և բժշկական զննության համակարգը, և հիվանդությունները, որ ազատում են զինվորական ծառայությունից. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին