ՊՍԺ-ի կիսապաշտպանը հրաժարվել է «Լիոնի» նախագահի համբույրից
ՊՍԺ-ի կիսապաշտպան Հատեմ Բեն Արֆան Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի «Լիոնի» հետ կայացած հաղթական խաղից հետո շփվել է լրագրողների հետ, երբ նրան է մոտեցել մրցակից ակումբի նախագահ Ժան Միշել Օլասը:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, նախագահը ցանկացել է շնորհավորել և համբուրել ֆուտբոլիստին: Օլասը պարզել է այտը ու ասել, թե չե՞ս ուզում համբուրել ինձ, սակայն Բեն Արֆան մերժել է նրան` ասելով, թե հիմա զբաղված է և հարցազրույց է տալիս:
Հավելենք, որ կիսապաշտպանը «Լիոնի» սան է և ՊՍԺ է տեղափոխվել այս տարվա ամռանը` ստորագրելով 2 տարվա պայմանագիր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում