Նրան կնախանձեր նույնիսկ Քրիշտիանու Ռոնալդուն
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության «Թուլուզ» - «Ռեն» հանդիպման ժամանակ դաշտի տերերի գլխավոր մարզիչ Պասկալ Դյուպրայի ներկայացումից հետո հանդիսականներն ու ֆուտբոլիստները մի քանի րոպե չէին հասկանում, թե ինչ է կատարվել:
Բանն այն է, որ գլխավոր մարզիչը ցուցումներ էր տալիս իր սաներին, երբ տրիբունայից նրա վրա է ընկել թղթից պատրաստված ինքնաթիռ: Դյուպրան սկզբում հանգիստ էր, իսկ հետո սկսվել է կրկեսը: Այնպիսի տպավորություն էր, ասես թղթե ինքնաթիռը կարող էր սպանել խեղճ մարզչին:
Հավելենք, որ «Թուլուզն» այդ խաղում պարտվել է նվազագույն հաշվով և հայտնվել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում: 54-ամյա Դյուպրան թիմը մարզում է 2016 թ. մարտի 2-ից: