Կիոուն. «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների բախտն իսկապես չի բերում»
«Արսենալի» նախկին պաշտպան Մարտին Կիոունը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վարքի մասին, ով Պրեմիեր լիգայի հերթական տուրի «Վեստ Հեմի» հետ խաղում հեռացվել էր` շշի տարային ոտքով հարվածելու համար: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների բախտն իսկապես չի բերում: Իմ կարծիքով` թիմը երջանիկ չի լինի նման մասնագետի գլխավորությամբ, ինչպիսին Մոուրինյոն է: Ժոզեն պետք է զսպի իրեն, քանզի մեկ ամսվա ընթացքում սա նրա արդեն 2-րդ հեռացումն է: Չեմ հասկանում նրան, այդպես է վարվում հստակ գիտակցելով, որ կպատժվի:
Մարդիկ կարող են մտածել, որ ես «Արսենալի» ֆուտբոլիստ եմ եղել և չեմ ցանկանում տեսնել մանկունյանցիների հաղթանակը: Հնարավոր է, բայց ես ուզում եմ գեղեցիկ ֆուտբոլի ականատես լինել»,- ասել է Կիոունը: