Հենրիխ Մխիթարյանին՝ եռանդուն, բայց անկայուն
Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրի «Վեստ Հեմի» հետ խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 65-րդ րոպեին` փոխարինելով Խուան Մատային:
«Manchester Evening News»-ը, գնահատելով ֆուտբոլիստների գործողություններն այդ խաղում, հայ ֆուտբոլիստին տվել է 5 գնահատականը` նրա խաղը բնութագրելով այսպես. «Եռանդուն, բայց անկայուն»:
Ամենաբարձր գնահատականը` 7-ը, բաժին է հասել մանյունյանցիների միանգամից 3 ֆուտբոլիստների` Ռոխոյին, Էրերային և Պոգբային: