Մարզման ժամանակ Նեյմարը նոկդաունի է ենթարկել մարզչի օգնականին
«Բարսելոնի» հերթական մարզման ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել, որում կողմերից ոչ մեկի մեղքի բաժինը չկար: Դրվագներից մեկում կատալոնյան թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը չի նկատել մեջքի հետևում կանգնած գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի օգնականին և նրան նոկդաունի է ենթարկել:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, միջադեպից հետո Նեյմարը շարունակել է վազել գնդակի հետևից այն դեպքում, երբ մնացած բոլոր ֆուտբոլիստներն ու ակումբի անձնակազմը շրջապատել են գետնին ընկած օգնականին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում