Թվայնացվել է շուրջ 7000 ձեռագիր
«Մատենադարանում պահվող ձեռագրերից մոտ 7000-ն արդեն թվայնացվել է: Միաժամանակ թվայնացվել է նաև 100 հազար միավոր արխիվային վավերագրեր»,- Panorama.am-ին տեղեկացրեց Մատենադարանի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով խորհրդական, տպագիր և ձեռագիր հավավքածուերի թվայնացման աշխատանքների պատասախանատու Գուրգեն Գասպարյանը:
Նա նշեց, որ արխիվային վավերագրերը թվայնացվում են ըստ պատվերի, պահանջի, ձեռագրերը՝ ըստ գույքահամարի, հերթականություն:
«Երբեմն ձեռագրերը թվայնացնում ենք նաև ըստ պատվերի: Պատվիրում են հայագետները, ուսումնասիրողները, երբ որևէ թեմայի ուսումնասիրությամբ են զբաղվում»,- հավելեց նա:
Գ.Գասպարյանի խոսքով՝ Մատենադարանում կա 22 հազար միավոր ձեռագիր, այժմ արդեն 1/3-ը թվայնացվել է:
«Նման տեպմերով շարունակելու դեպքում երևի 6-7 տարվա ընթացքում ձեռագրային ողջ հավաքածուն կթվայնացնենք»,- ասաց նա:
Նշենք, որ Մատենադարանում պահվող ձեռագրերի թվայնացման աշխատանքները սկսվել են 2007-2008 թթ.: Տարիների ընթացքում Մատենադարանը ձեռք է բերել թվայնացման համար նախատեսված նոր սարքեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան