Հալեպահայ կինոբեմադրիչ Ավո Գաբրիելյանի ֆիլմը Թուրինի միջազգային փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին
Հալեպահայ կինոբեմադրիչ Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների» ֆիլմը իտալական Թուրինի միջազգային 34-րդ կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի: Այս մասին գրում է «Գանձասար»-ը:
Փառատոնի ժյուրիի կողմից վավերագրական ֆիլմը ճանաչվել է լավագույնը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ ռեժիսորն պատերազմական պայմաններում կարողացել է իր տան պատշգամբից նկարել և աշխարհին ներկայացնել պատերազմական ողբերգությունը ու շեշտել, որ Սիրիայի հայ և արաբ բնակչությունը հավասարապես զոհվում են բարբարոսների գործողություններից:
Ավո Գաբրիելյանն այս ֆիմը նվիրել է Հալեպին՝ նշելով. «Հալեպին իր մոր՝ Սիրիայի գրկում ավիրում են»: Նա նաև ասել է, որ այս մրցանակը մեկ քայլ է պարզապես հասնելու այն արդարության, որին ձգտում է հայ ժողովուրդն արդեն 100 տարի:
«Հայերը հաճախ շեշտում են, որ երկրորդ Ցեղասպանություն չպետք է ապրեն, սակայն, ցավոք, այսօր Ցեղասպանության է ենթարկվում ոչ միայն Սիրիայի, նաև Իրաքի և Պաղեստինի ժողովուրդը»,- ասել է Ա. Գաբրիելյանը:
Նշեք, որ Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների» ֆիլմն արդեն ցուցադրվել է Բեռլինի միջազգային, Պրահայի «Մեկ աշխարհ» կինոփառատոներում: Ֆիլմը ներկայացնում է Հալեպի Նոր գյուղ շրջանում տեղի ունեցած բախումների ընթացքում այնտեղ բնակվող հայ ընտանիքի կյանքը, որը 2015-ից ապաստանել է Բեյրութում: Հեղինակն իր փոքրիկ տեսախցիկով նկարահանել է շրջանի ավերածությունները, բնակչությանը, ով դիմագրավում էր դժվարությունները և յուրահատուկ ոճով զուգահեռներ անցկացրել Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի կրած տառապանքների միջև:
Ավո Գաբրիելյանը ծնվել է 1985 թվականին, Հալեպում, սովորել է Հայկազյան հայկական դպրոցում և հայկական սեմինարիայում: Նա ավարտել է Դամասկոսի համալսարանի թատրոնի և կինոյի բաժինը, որից հետո աշխատել է մի քանի ֆիլմերի վրա: Հալեպ վերադառնալուց հետո նա սկսել է դասավանդել Թատրոնի և արվեստների Աքքադի ինստիտուտում:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպահայ Ավո Գաբրիելյանի ֆիլմը ցուցադրվում է Պրահայի «Մեկ աշխարհ» կինոփառատոնում
- Սիրիահայ կինոբեմադրիչ Ավո Գաբրիելյանի ֆիլմը ցուցադրվելու է Բեռլինի միջազգային կինոփառատոնում
- Սիրիահայ ձերբակալված ռեժիսորն ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան