Կոնվերսբանկը Համազգային թատրոնից հինգշաբթի գնված տոմսերի արժեքի 20 տոկոսը կվերադարձնի
Կոնվերս Բանկը, հետամուտ որդեգրած քաղաքականությանը՝ շարունակում է աջակցել տարբեր մշակութային միջոցառումների անցկացմանը, հովանավորել հայտնի երաժիշտ-կատարողների այցը Հայաստան:
Բանկը հերթական անակնկալն է մատուցում արվեստասերներին՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի հետ համագործակցության շրջանակում վերադարձնելով թատրոնի՝ յուրաքանչյուր հինգշաբթի գնված տոմսերի արժեքի 20 տոկոսը: Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքէջում:
«Ակցիան լինելու է շարունակական: Կոնվերս Բանկը մտադիր է առաջիկայում ևս հաճելիորեն զարմացնել արվեստասերներին»,-հայտնում են բանկից:
Վերջին տարիներին Կոնվերս Բանկի աջակցությամբ են կազմակերպվել համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհի Մոնսարատ Կաբալիե համերգը, Ա. Պիացցոլայի 95-ին նվիրված դասական երաժշտության երեկոն: Բանկը իր ավանդն է ներդրել Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև հովանավորել է համաշխարհային հռչակ ունեցող այնպիսի երաժիշտների ու խմբերի այցը Հայաստան, ինչպիսիք Կարլոս Բուոնոն և Ռաուլ Բարբոզայի գլխավորած տրիոն է:
Հարակից հրապարակումներ`
- Բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն տանգոյի ռիթմի և հայկական երաժշտության միջև նմանություններ է տեսնում
- Լյուբով Կազարնովսկայա. «Հպարտ եմ, որ Կաբալեի հետ նույն ցուցակում եմ հայտնվել»
- Կոնվերս Բանկը՝ կրթական և մշակութային ծրագրերի հովանավոր
- Կոնվերս Բանկը՝ Հայկական անիմացիայի 75- ամյակին նվիրված բացօթյա ցուցադրումների հովանավոր