Forbes-ը հրապարակել է սուրբծննդյան ամենաեկամտաբեր ֆիլմերի ցանկը
Forbes աﬔրիկյան ամսագիրը հրապարակել է ԱՄՆ-ում առավել հանրահայտություն վայելող սուրբծննդյան կինոնկարների ցուցակը: «Լենտա. ռու»-ն գրում է, որ վարկանիշը ներառում է այն 25 ֆիլմը, որոնք առավել եկամտաբեր են դարձել աﬔրիկյան վարձույթում:
Ցուցակում առաջատարն է դարձել «Տանը ﬔնակ» ժապավենը՝ Մաքոլե Քալքինի մասնակցությամբ: Ռեժիսոր Քրիս Քոլամբուսի ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1990 թվականին, աﬔրիկյան վարձույթում հավաքել է 285,76 ﬕլիոն, իսկ աշխարհում՝ 476,68 մլն դոլար:
Երկրորդ տեղում «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» ֆիլմն է՝ Ջիմ Քերիի մասնակցությամբ: Դրա շնորհիվ ստեղծողներին հաջողվել է ԱՄՆ-ում վաստակել 260 մլն դոլար: Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է ռեժիսոր Ռոբերտ Զեﬔքիսի «Բևեռային ճեպընթացը» ֆիլմը: Այն 183,37 մլն դոլար է հավաքել աﬔրիկյան վարձույթում:
Առաջին հնգյակում հայտնվել է նաև «Տանը ﬔնակ 2. Նյու Յորքում մոռացվածը» ժապավենը՝ 173,59 մլն դոլար հասութաբերությամբ և «Էլֆ»-ը՝ 173, 40 մլն դոլարի դրամական մուտքերով:
Ցուցակում դրանց հաջորդում է «Սանտա Քլաուս» ֆիլմը (144,83 մլն դոլար) և նրա շարունակությունը՝ «Սանտա Քլաուս 2»-ը (139,24 մլն դոլար): Տասնյակում նաև տեղ են գտել «Սուրբծննդյան պատմությունը» (137,86 մլն դոլար), «Չորս Սուրբ Ծնունդը» (120,15 մլն դոլար) և «Սանտա Քլաուս 3»-ը (84,5 մլն դոլար):
Վերջին հորիզոնականը զբաղեցնում է «Աստվածային ծնունդ» կինոնկարը (37,63 մլն դոլար), որը պատմում է կույս Մարիաﬕ և Հովսեփի կյանքի աստվածաշնչյան պատմությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան