Ազգային խոհանոցին նվիրված նոր նամականիշ
Այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել «Կապի տարածաշրջանային համագործակցություն. Ազգային խոհանոց» թեմային նվիրված 1 նամականիշ:
«Հայփոստ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Նամականիշը մարել են Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահտպանման կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
170 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը:
Նամականիշի վրա պատկերված է հին հայկական ավանդական տոնական կերակուր «Թելբաց Կուբաթի»-ն՝ խմորի մեջ պատրաստած ձուկ բանջարեղենով:
Թողարկման օրը` 28 նոյեմբերի 2016թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը՝ 30,0 x 40,0 մմ
Տպաքանակը՝ 60 000