Քաղաքական 10:45 28/11/2016

Վիգեն Սարգսյան. Իմ համար լինելու է պատվի խնդիր, որ որպեսզի այդ հիմնադրամի գործունեությունը լինի չափազանց թափանցիկ, հասկանալի

«Ես կարծում եմ, որ այն քննարկումը, որ ծավալվեց նախագծի շուրջ, ցույց տվեց, որ նախաձեռնությունը չափազանց կարևոր է, ակտուալ և այդ քննարկումը յուրաքանչյուրի համար իմաստավորված է: Հերթագրվեց և ելույթ ունեցավ շուրջ 40 պատգամավոր, ես գրեթե երկու նիստ շարունակ պատասխանում էի պատգավորների հարցերին, և քվերարկության այն արդյունքը, որ եղավ`102 ձայն կողմ, որը շատ բարձր արդյունք է ԱԺ-ի քվեարկությունների ընդհանուր պրակտիկայում, ցույց տվեց, որ, ընդհանուր առմամբ, իմ բերած փաստարկնեռրը համոզիչ էին օրենսդրի համար, որի համար ես շատ շնորհակալ եմ ԱԺ-ում մեր բոլոր գործընկերներին: 102-ը շատ ավելի մեծ թիվ է, քան ՀՀԿ ֆրակցիան խորհրդարանում»,- անդրադառնալով Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծին`«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի ժամանակ այս մասին նշեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ես կարծում եմ, որ քննադատության մեջ պետք է տարանջատել երկու-երեք հիմնական էլեմենտ, որոնցից ամենակարևորը և իմ համար, ուղիղ ցուցիչը, դա վստահության և թափանցիկության ապահովման խնդիրներն են: Ես գտնում եմ, որ հենց այն փաստը, որ ես անձամբ տարա օրենքի նախագիծը ԱԺ-ը և ոչ թե տեղակալներիս մեկի միջոցով, կոչված էր վստահեցնելու մեր օրենսդրին և մեր հասարակությանը, որ իմ համար դա լինելու է պատվի խնդիր, որպեսզի այդ հիմնադրամի գործունեությունը լինի չափազանց թափանցիկ, հասկանալի: Մենք բոլոր ընթացակարգերի վրա հիմա աշխատում ենք և ներդնելու ենք դրանք: Յուրաքանչյուր լումայի ծախսման և կուտակված բոլոր միջոցների շարժը երևալու է մեր ողջ հասարակության համար` հետևելու ռեալ ժամանակի հնարավորությամբ: Կարծում եմ, մենք շատ կարևոր քայլ ենք կատարում: Ես ասել եմ այս օրերին, որ սա սոցիալական ծրագիր չէ, այլապես սա ԱԺ-ը կտաներ Սոցապ նախարարությունը: Սա պաշտպանական քաղաքականություն է: Մենք մի երկիր ենք, որը ունի պայմանագրային զինծառայողների շատ մեծ կարիք, մենք երկիր ենք, որը ունի սպայական լուրջ անձնակազմի խնդիր: Իսկ այդ մարդկանց ծառայություն ներգրավելու փաթեթի մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում ապահովագրական վճարի գաղափարը: Եվ իհարկե այս օրերին հնչեցին հարցեր` թե արդյո՞ք հնարավոր չէ եղած բյուջեի միջոցներից դա անել: Մի գուցե հնարավոր էր, բայց դա նշանակում էր կրճատել այլ, որևէ ծախս պաշտպանության համակարգում, իսկ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ լուծելու, այդ թվում և սպառազինության և եթե մեզ հաջողվի, իսկ ես վստահ եմ , որ մեզ հաջողվելու է, ավելացնել ՊՆ-ում բյուջետային կառավարման արդյունավետությունը, մենք այդ միջոցները ուղղելու տեղ ունենք: Այս ծրագիրը մի փոքր այլ ծրագիր էր, որտեղ յուրքանչյուր աշխատող քաղաքացի, իր ամեն ամսվա աշխատավարձից տարհանում կատարելով, ասում է, որ իր համար կարևոր միջոց է կանգնելու զինծառայողի կողքին, եթե  հետ ինչ-որ բան պատահի»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

«Ցանկածած քաղաքականությունը իրականացնելու համար պետք է վստահություն: Այդ վստահության քվեն իշխող ուժը ստանում է ընտրությունների միջոցով, ձևավորում է կառավարություն և քաղաքականություն իրականացնում` օրենսդիր մարմին նախագիծ տանելով: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր տարած նախագծի համար կրում է քաղաքական պատասխանտատվություն, քաղաքական բեռ է վերցնում իր վրա: Այդ թափանցիկությունը իմ պատվի խնդիրն է`որպես պաշտպանության նախարարի, և ես դա երաշխավորելու եմ: Մնացած ամեն ինչ կարելի է բազմիցս քննակել»,- շեշտեց նախարարը:

Անդրադառնալով պարտադիր բաղադրիչի հանման հնարավորության թեմային, որի մասին օրերս խոսել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարանը, Վիգեն Սարգսյանը նշեց.«Ես Կարծում եմ, որ պարոն Բաղդասարյանը նկատի ուներ հենց իմ կողմից ներկայացած առաջարկը, որ լինելու են խմբեր, որոնց համար պարտադիր բաղադրիչը կարող է փոխարինվել կամընտիր բաղադրիչով»:

Վիգեն Սարգսյանը մանրամասնեց, որ խոսքը գնում է այն մարդկանց մասին, որենք այդ պահին բանակում ունեն ժամկետային զինծառայող և այն մարդկանց մասին, որոնք ունեն զոհված, կամ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ:

«Ես կարծում եմ, որ դա տրամաբանական է և բարոյական և նրանք պետք է ընտրեն` կուզե՞ն նրանք մասնակցել այս հիմնադրամին թե ՞ ոչ»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Բացի դրանից, ըստ պաշտպանություն նախարարի, հատկացումը չի վերաբերում նաև նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիներին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:55
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները նոր ձև են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետի վիճի արդյունքում թիրախում է հայտնվել Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
08:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:34
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Շվեյցարիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}