Հենրիխ Մխիթարյանը կրկին ակտիվություն հաղորդեց «ՄՅու»-ի գործողություններին
Երեկ երեկոյան կայացավ անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեստ Հեմ» հանդիպումը։ Այն ավարտվեց 1։1 հաշվով։ Գոլերի հեղինակներն են հարձակվողներ Դիաֆրա Սակոն ու Զլատան Իբրահիմովիչը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասպարեզ դուրս եկավ երկրորդ խաղակեսում։ Հայ ֆուտբոլիստը կրկին լավ դրսևորեց իրեն՝ ակտիվություն հաղորդելով մանկունիանցիների գործողություններին։ Դրվագներից մեկում նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան