Մոուրինյոն այս մրցաշրջանում երկրորդ անգամ ուղարկվեց տրիբունա
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զրկվել է «Վեստ Հեմի» հետ հանդիպման ընթացքում տեխնիկական գոտում լինելու հնարավորությունից։ 28-րդ րոպեին նա ուղարկվել է տրիբունա այն բանի համար, որ շատ բուռն է արձագանքել հանդիպման մրցավար Ջոնաթան Մոսսայի՝ Պոլ Պոգբային կեղծարարքի համար դեղին քարտ ցույց տալու որոշմանը։ Հարկ է նկատել, որ մրցավարն այդ դրվագում միանգամայն արդարացիորեն է զգուշացրել Պոգբային։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
Հիշեցնենք, որ «Յուրահատուկը» նման ճակատագրի է արժանացել նաև Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղում՝ ընդդեմ «Բարնլիի»։ Այն ժամանակ պորտուգալացին ընդմիջմանը հեռացվել է տեխնիկական գոտուց այն պատճառով, որ դժգոհել էր մրցավարական բրիգադի աշխատանքից։ Այնուհետև Մոուրինյոն տուգանվեց ու որակազրկվեց 1 խաղով։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան