ԱՄՆ-ում բացվելու է բարձր տեխնոլոգիաներով հագեցած «Աստվածաշնչի թանգարան»
Վաշինգտոնում 2017-ին բացվելու է աշխարհում ամենամեծ և բարձր տեխնոլոգիաներով հագեցած «Աստվածաշնչի թանգարան»: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով World Religion News-ին:
«Վաշինգտոնի նոր թանգարանը կվերստեղծի բիբլիական պատմությունն այնպես, ինչպես նախկինում երբեք չի արվել: Սուրբ երկրի արտեֆակտեր ու ցուցանմուշներ, բույսերով այգիներ, որոնք հիշատակված են Աստվածաշնչում, այդ դարաշրջանի մթերքներ՝ թանգարանը լիարժեք կպատմի աստվածաշնչյան ժամանակների մասին»,- նշված է հոդվածում:
Թանգարանը որևէ կրոն չի քարոզելու: Այցելուները կարող են գնալ թանարան, որպեսզի «սովորեն կամ ուղղակի զվարճանան»: Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2017 թվականի երկրորդ կիսամյակում:
Թանգարանի ստեղծողների խոսքով՝ այցելուներին անհրաժեշտ կլինի մեկ շաբաթ, որպեսզի շրջեն ցուցահանդեսի բոլոր բաժիններով: Նրանց համար, ովքեր կցանկանան տնտեսել ժամանակը, նախատեսված է սարք, որով կներկայացվի թանգարանի կարճ երթուղին և մեկնաբանություններ տաս լեզվով:
Թանգարանի ողջ տարածքը 430 հազար քառակուսի ֆունտ է, որտեղ տեղավորվում է 12 ինտերակտիվ հրապարակ, 384 մոնիտոր, 93 պրոեկտոր և 83 ինտերակտիվ տարր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում