Եվրոպական հեռարձակողների միությունը սպառնացել է Կիևին զրկել «Եվրատեսիլ»-ն անցկացնելու իրավունքից
Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Խարեբինը պատմել է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը սպառնացել է Կիևին զրկել «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթն անցկացնելու իրավունքից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Հոկտեմբերի սկզբին միությունը որպես «Եվրատեսիլ» բրենդի սեփականատեր, կարմիր քարտ ցույց տվեց մեր հեռուստաընկերությանը ՝ կապված ժամկետների և «Եվրատեսիլ»-ի նախապատրաստության փաստացի ձախողման հետ»,- ասել է նա:
Որպես պատճառները Խարեբինը նաև նշել է բյուրակրատիան, օրենսդրական ակտերի անկատարությունն ու որոշ պաշտոնյաների անփույթ վերաբերմունքը մրցույթին:
Հեռուստաընկերության հաղորդագրության մեջ նաև ասում է, որ վերջնական որոշումը Եվրոպայի հեռարձակողների միությունը պետք է կայացնի դեկտեմբերի 8-ին գլխավոր վեհաժողովում:
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Ուկրաինան ներկայացնող Ջամալայի հաղթանակից հետո այդ երկիրն իրավունք է ստացել կազմակերպել «Եվրատեսիլ-2017»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան