«Նոր Զովք»-ի տնօրենը ներողություն է խնդրում հաճախորդներից
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի տնօրեն Գևորգ Արամյանն արձագանքել է Panorama.am-ի՝ «Ինչպես են «Զովք» միս մատակարարում» հրապարակմանը:
«Մսամթերքի մատակարարների հետ խնդիրն արդեն նկատել ենք ու այդ հարցով հիմա զբաղվում ենք։ Չնայած մատակարարների գործունեության համար մենք ուղղակի պատասխանատվություն չենք կրում, բայց քանի որ այդ մսամթերքը հասնում է մեր հաճախորդին, ապա մենք պատասխանատվությունը վերցնում ենք մեզ վրա ու չափորոշիչներ ենք պարտադրելու բոլոր մատակարարներին։
Շուտով Նոր Զովք ցանցում նման դեպքեր այլևս չեն լինի։ Շնորհակալ ենք լրատվամիջոցներին խնդրի վրա ուշադրություն դարձնելու համար, ներողություն ենք խնդրում բոլոր հաճախորդներին ու երաշխավորում ենք, որ մի քանի օրից այդ հարցը լուծված կլինի, ինչի մասին մենք կզեկուցենք։
Նորից ներողություն ենք խնդրում մեր հաճախորդներից»,-ասված է տնօրենի՝ խմբագրությանն ուղղված նամակում:
Panorama.am-ը հետևողական կլինի պարզելու՝ արդյոք խնդրին լուծում կտրվի:
Հիշեցնենք, մենք «գործերի բերումով» են ընդամենը այսքանը ֆիքսել, ու ամենևին չի բացառվում, որ իրացման մյուս ցանցեր էլ միսն այսպես է անցնում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան