Լուիս Էնրիկե. «Ռեալ Սոսյեդադը» շատ ավելի լավն էր «Բարսելոնից»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Ռեալ Սոսյեդադի» հետ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումից հետո, որում գրանցվել է 1։1 հաշիվ, հայտարարել է, որ նման իրավիճակում ոչ-ոքին իր թիմի համար լավ արդյունք է։
«Ռեալ Սոսյեդադը» գերազանցեց մեզ,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Թիմերի մեծ մասը ձգտում է պաշտպանվելով արդյունքի հասնել մեզ հետ խաղերում։ Իսկ այսօր մրցակիցը գործում էր գնդակով ու արժանի էր 3 միավորի։ Երկրորդ կեսում խաղը քիչ թե շատ հավասարվեց, բայց ոչ այնքան, որպեսզի մենք հաղթանակի հույս ունենայինք։ «Ռեալ Սոսյեդադի» 6 խաղացողներ պրեսինգ էին կիրառում մեր կիսադաշտում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները