Կարյակին-Կարլսեն 11-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով
Նյու Յորքում շարունակվում է աշխարհի շախմատի չեմպիոն կոչման համար մրցախաղը: 11-րդ պարտիայում կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը խաղում էր սպիտակներով: Նա պարտիան սկսեց 1.e4 քայլով, և հերթական անգամ կողմերը խաղարկեցին իսպանական պարտիա: Աշխարհի չեմպիոն Կարլսենը կարողացավ սկզբնախաղում ամբողջովին հավասարեցնել դիրքը և նույնիսկ մի պահ նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը, սակայն արագ տեղի ունեցան մի շարք փոխանակումներ, և 34-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։
Վերջին պարտիայից առաջ մրցախաղում հաշիվը հավասար է ` 5,5։5,5:
Մրցախաղի 12-րդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: Ոչ-ոքիի դեպքում նոյեմբերի 30-ին կխաղարկվեն լրացուցիչ պարտիաներ։