Պիկե. «Այսպիսի խաղով «Բարսելոնի» համար դժվար կլինի չեմպիոնության հույս ունենալ»
«Բարսելոնի» պաշտպան Ժերար Պիկեն «Ռեալ Սոսյեդադի» հետ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումից հետո, որում արձանագրվել է 1։1 հաշիվ, արժանին է մատուցել մրցակցին։ Նա նաև կարծիք է հայտնել, որ նման խաղով կատալոնցիները չեն կարող չեմպիոնության հույս ունենալ։
«Անհրաժեշտ է արժանին մատուցել մրցակցին, որն անհավանական խաղաց,- Պիկեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մրցակիցը մեզ չթույլատրեց ցուցադրել սեփական խաղը՝ կիրառելով բարձր պրեսինգ։ Նման խաղով մեզ համար դժվար կլինի չեմպիոնության հույս ունենալ»։