Դել Պոտրոն հաղթական ռակետը նվիրել է Մարադոնային
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան թենիսի Դևիսի գավաթի խաղարկության ընթացքում աջակցել է իր երկրի հավաքականին: Որպես շնորհակալություն` արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն այն ռակետը, որով հաղթել է Մարին Չիլիչին, նվիրել է Մարադոնային: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Հավելենք, որ Արգենտինայի թենիսի տղամարդկանց հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Դևիսի գավաթի հաղթող: Եզրափակչում արգենտինացիները 3:2 հաշվով հաղթեցին Խորվաթիայի հավաքականին: Ամենահաճախ հաղթող ընտրանին այս խաղարկությունում ԱՄՆ-ն է` 32 անգամ, որին հետևում է Ավստրալիան` իր 28 հաղթանակներով: