Փոփոխություններ` ըմբշամարտի առաջնությունների օրացույցում
Մեծահասակների հունահռոմեական, ազատ ոճերի և կանանց 2017 թ. Եվրոպայի առաջնությունների ժամկետները փոխվել են:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, որոշվել է մեծահասակների ըմբշամարտի 2017 թ. աշխարհի առաջնությունը անցկացնել օգոստոսի 21-26-ը` Փարիզում: Նշենք, որ այն նախկինում սովորաբար սեպտեմբերին էր կազմակերպվում:
Ինչ վերաբերվում է Եվրոպայի առաջնությանը, ապա այն Բելգրադում կազմակերպվելու է մայիսի 2-7-ը: Առայժմ դեռ վերջանկանորեն չի որոշվել, թե որտեղ է կազմակերպվելու կանանց ըմբշամարտի 2017 թ, աշխարհի գավաթի խաղարկությունը:
UWW-ն առաջակել է այդ մրցաշարը Ռուսաստանում կազմակերպել, քանի որ 2015 թ. Սանկտ Պետերբուրգում ընթացած կանանց 2015 թ. աշխարհի գավաթի խաղարկությունը բարձր մակարդակով էր անցկացվել ու ճանաչվել էր UWW-ի պատմության մեջ լավագույնը: