Բոնուչչին շարքից դուրս է եկել 2 ամսով
«Յուվենթուսի» առաջատար պաշտպան Լեոնարդո Բոնուչչին ազդրի վնասվածքի պատճառով իր թիմին չի կարողանա օգնել առաջիկա երկու ամսում։ Այդ տեղեկատվությունը իր պաշտոնական թվիթթերյան էջի միջոցով տարածել է թուրինյան ակումբը։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
«A» սերիայի անցած խաղում «Յուվենթուսը» 1։3 հաշվով զիջեց «Ջենոային», իսկ իտալացի ֆուտբոլիստն արդեն 33-րդ րոպեին հեռացավ խաղադաշտից։ Բժշկական խորացված հետազոտությունը ցույց տվեց, որ կենտրոնական պաշտպանն ազդրի լուրջ վնասվածք ունի, որի պատճառով շարքից դուրս է եկել 2 ամսով։