Ժոզե Մոուրինյոյին մեղադրանք են առաջադրել ոչ մարզական պահվածքի համար
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է առաջադրել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն։ Նա «Վեստ Հեմի» հետ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում հեռացվել է տեխնիկական գոտուց։
Առաջին խաղակեսում «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան դեղին քարտ է ստացել կեղծարարքի համար, որից հետո Մոուրինյոն ոտքով հարվածել է ջրով լի շշին՝ ցուցադրելով, որ չի ընդունում մրցավարի որոշումը։
Մոուրինյոն մինչև դեկտեմբերի 1-ի երեկո պետք է բացատրություն ներկայացնի։ Ավելի վաղ հաղորդվել է, որ պորտուգալացի մասնագետը կարող է որակազրկվել երկու խաղով։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում