Կոլումբիայում ինքնաթիռի կործանումից հետո կան ողջ մնացածներ
Կոլումբիայում ինքնաթիռի կործանումից հետո կան ողջ մնացածներ: Ինչպես հայտնում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով 360 Radio Colombia-ին, 10 մարդ տեղափոխվել է տեղի հիվանդանոցներից մեկը: Նրանց վիճակի մասին տվյալներ չեն հաղորդվում:
Սկզբում հաղորդվել էր, որ ինքնաթիռի վթարից հետո ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:
Ճշտված տվյալների համաձայն՝ ինքնաթիռում եղել է 81 մարդ, որից 9-ը՝ անձնակազմի անդամ: Ինքնաթիռում եղել են նաև «Շապեկոենսե» բրազիլական ֆուտբոլային թիմը, որն առաջիկայում Հարավամերիկյան գավաթի եզրափակչում պետք է խաղար կոլումբիական «Ատլետիկո Նասյոնալ»-ի հետ: