
Հալեպում տոնական տրամադրություն է՝ ազատագրված է Բոստան Փաշան. «Արևելք»
«Արևելք»-ը գրում է, որ Հալեպում տոնական մթնոլորտ է, քանզի սիրիական բանակը ահաբեկիչ զինյալներից ազատագրել է Բոստան Փաշա շրջանը, որի ազատագրումով Հալեպը վերջնական հաղթանակի ճանապարհին է։
Հալեպում «Արևելք»-ի աղբյուրը կարողացել է մուտք գործել օրերս թեժ մարտերի թատերաբեմ դարձած և նոյեմբերի 27-ին երեկոյան սիրիական բանակի կողմից ազատագրված Բոստան Փաշա շրջանը։ Այս թաղամասը գտնվում է հայկական Նոր Գյուղ թաղամասի հարևանությամբ։
Լուսանկարում երևացող բարձրահարկ շենքը, ըստ ղբյուրի, եղել է ահաբեկիչ զինյալների կենտրոնատեղի, որտեղից էլ նրանք հրթիռակոծություն են կատարել։