Մագնուս Կառլսեն. «Ես ծննդյան օրվա խաղային լավ փորձ ունեմ»
Աշխարհի շախմատի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը համաշխարհային շախմատային թագի համար ՌԴ ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինի հետ թայ-բրեյքի խաղից առաջ, որը կկայանա վաղը՝ իր ծննդյան օրը, հայտարարել է, որ այդ օրվա խաղային լավ փորձ ունի։
Երկուշաբթի Կառլսենն ու Կարյակինը ոչ-ոքի ավարտեցին մրցախաղի 12-րդ պարտիան։ Աշխարհի չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում, նոյեմբերի 30-ին։ Այդ օրը Կառլսենը կդառնա 26 տարեկան։
«2005 և 2007 թթ. ես խաղացել եմ Խանտի Մանսիյսկում անցկացված աշխարհի գավաթի խաղարկություններում,- Կառլսենի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Առաջին անգամ ես երկրորդ շրջանում սպիտակներով առավելության հասա Ֆարուխ Ամոնատովի նկատմամբ, իսկ երկրորդ անգամ իմ ծննդյան օրը խաղացի Լենյեր Դոմինգեսի դեմ։ Լավ խաղ չէր, սակայն արդյունքը գերազանց էր։ Այնպես որ, առայժմ դա լավ փորձ է»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում