Նարեկ Ասատրյանի վիճակը մշտապես գնահատվել է ծայրահեղ ծանր. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում այսօր մահացել է ամիսներ առաջ գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Ասատրյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց զինծառայողի վիրավորվելու և հետագա հանգամանքները. 2016թ-ի հուլիսի 17-ին Նարեկ Ասատրյանը ստացել է պայթյունային վիրավորում, հուլիսի 18-ին ուղղաթիռով տեղափոխվել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
«Ընդունման պահին հիվանդի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, անկայուն: Կատարվել են բոլոր անհրաժեշտ բժշկական միջամտությունները: Վերակենդանացման բաժանմունքում հիվանդը գտնվել է արհեստական շնչառության, դեղորայքային սեդացիայի պայմաններում: Հիվանդի վիճակը մշտապես գնահատվել է ծայրահեղ ծանր: Նոյեմբերի 12-ին կազմակերպվել է նաև ՀՀ առաջատար մասնագետների կոնսիլիում: Նույն օրը զինծառայողին այցելել է նաև նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Սուրեն Գեղամի Զոհրաբյանը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին