Սերգեյ Կարյակին. «Կառլսենի հետ մրցախաղից առաջ հնարավոր թայ-բրեյքի մասին չէի մտածել»
Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինն աշխարհի շախմատի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցախաղի 12-րդ պարտիայից հետո շեշտել է, որ մինչև մրցախաղի մեկնարկը չի մտածել թայ-բրեյքի մասին։ Հիշեցնենք, որ աշխարհի շախմատի չեմպիոնը կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում։
«Այդ մասին ես չեմ մտածել,- Կարյակինի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Երբ դու առջևում 12 պարտիա ունես, պատրաստվում ես։ Խաղից առաջ թայ-բրեյքի մասին մտածելը չափազանց է։ Հիմա, բնականաբար, կկենտրոնանամ դրա վրա։ Իհարկե, գոհ եմ, թե ինչպես անցկացրեցի 12 պարտիան։ Չնայած այն բանին, որ թայ-բրեյքում ֆավորիտը Մագնուսն է, ես հուսով եմ, որ կհաղթեմ»։