ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի շտաբում
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին հանդիպել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի հետ: ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կոմղերը քննարկվել են երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարները:
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ուղղաթիռներ արտադրող «Ռոսվերտոլ» ձեռնարկություն, ծանոթացել է ձեռնարկության արտադրական հնարավորություններին:
Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի շտաբում, ծանոթացել է օկրուգի ղեկավարման և կառավարման համակարգին: Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Հարավային օկրուգի հրամանատարության հետ, քննարկել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման շրջանակում փոխգործակցության ամրապնդման, խմբավորման կազմում ներգրավված ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման հետ կապված խնդիրներ:
Օրվա երկրորդ կեսին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին