Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը ներկայացնում է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հայտարարությունը՝ Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովի վերաբերյալ:
«Անտանանարիվոյում կայացած Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովը միաձայն որոշում ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը 2018 թվականին անցկացնել Հայաստանում::
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանին նման որոշման և ի նպաստ Ֆրանկոֆոնիայի դավանած արժեքների և գաղափարների նկատմամբ ստանձնած հանձնառության համար: Կասկած չունեմ, որ այն առիթը կլինի առաջ մղելու Ֆրանսերենի դերը Հայաստանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան