«Աշտարակ կաթ»-ի պարտատերերը սպառնում են կտրուկ քայլերի դիմել. «Ժողովուրդ»
Սնանկացման եզրին գտնվող «Աշտարակ կաթ» ընկերությունից տուժած աշխատակիցները և գործարանին կաթ մատակարարած գյուղացիները սպառնում են կտրուկ քայլերի դիմել։
Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, որ այսօր առավոտյան ժամը 11։00-ին բոլոր այն քաղաքացիները, որոնց ընկերությունը թե որպես աշխատավարձ է պարտք, թե մթերած կաթի գումար, հավաքվելու են և ուղևորվեն դեպի պանրի գործարան։
«Ստիպված ենք այսօր գնալ գործարան, վերցնել պանրի ողջ քանակությունը, որը կբաժանենք մարդկանց։ Ժողովուրդը պատրաստ է տիրանալ գործարանին, և վերցնել պանիրը և վաճառել, այլ ելք չկա, պայմանավորվածությունները չեն պահվում»,- տեղեկացրել է քաղաքապետը։
Մարդիկ մտավախություն ունեն, որ եթե նոր սեփականատեր հայտնվի, իրենց հասանելիք գումարները այդպես էլ չեն վերադարձվի։ «Ժողովուրդ»-ը փորձել է ընկերության սեփականատեր, նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանից պարզաբանումներ ստանալ, սակայն նա ընդհատակում է։ Գտնել չի հաջողվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան