Գիգզ. «Սկզբում հայելու դիմաց նստում էր Բեքհեմը, հետո Ռոնալդուն»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը խոսել է իր նախկին թիմակից Քրիշտիանու Ռոնալդուի մասին, ով ներկայումս Մադրիդի «Ռեալի» առաջատարն ու լավագույն ռմբարկուն է: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Մարդիկ մոռանում են, որ «Մանչեսթեր Յունայթեդում» Քրիշտիանուի համար մեկնարկը ևս բավական բարդ ստացվեց, բայց նա անընդհատ ամեն բան անում էր` լավագույնը դառնալու համար: Նա իսկական աթլետ է, լավագույն ֆուտբոլիստը, ում հետ բախտ է վիճակվել խաղալ:
Ռոնին հիանալի խաղընկեր է այնքան ժամանակ, մինչև հերթը հասնում է հանդերձարանի հայելուց օգտվելուն: Սկզբում հայելու դիմաց նստում էր Դևիդ Բեքհեմը, իսկ նրա հեռանալուց հետո` Քրիշտիանուն: Ուստի եթե ֆուտբոլիստներից որևէ մեկին հայելի էր հարկավոր, ստիպված էր սպասել, երկար սպասել»,- պատմել է Գիգզը: