Հոսպիտալում այսօր մահացել է ամիսներ առաջ վիրավորված զինծառայող Նարեկ Ասատրյանը
Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այսօր մահացել է գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Ասատրյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զինծառայողը մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, բայց նա ոչ թե վիրավորվել է քառօրյա պատերազմի ժամանակ, այլ՝ դրանից հետո:
Նա վեց ամիս գտնվում էր «Մուրացանի» զինվորական հոսպիտալում:
«Հայաստանի բոլոր բժիշկները պայքարել են, ամեն ինչ արել են, որ Նարեկի կյանքը փրկեն, բայց, ցավոք սրտի, չհաջողվեց»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: