Խաղի մեկնող բրազիլական թիմից երեքն են կենդանի մնացել ինքնաթիռի վթարից հետո
Բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմը նոյեմբերի 30-ին պետք է մասնակցեր Հարավամերիկյան գավաթի խաղարկության «Ատլետիկո Նասիոնալ» թիմի հետ նախատեսված առաջին եզրափակիչ հանդիպմանը: Ֆուտբոլիստները Բոլիվիայից մեկնում էին Կոլումբիա, սակայն Մեդելինի օդանավակայանից ոչ հեռու ինքնաթիռը վայր է ընկել:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, ինքնաթիռի 72 ուղևորներից, որոնց թվում էին նաև ֆուտբոլային թիմի 27 ներկայացուցիչները, կենդանի է մնացել նախնական տվյալներով 13-ը, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Ընդամենը 1 շաբաթ առաջ «Շապեկոենսեն» կիսաեզրափակչում հաղթել էր «Սան Լորենսոյին»: Բրազիլացի ֆուտբոլիստների ուրախությանը չափ ու սահման չկար:
Հավելենք, որ կենդանի մնացած ուղևորներից երեքը թիմի ներկայացուցիչներն են` թիմի 10 համար Ալան Ռուշելն ու երկու դարպասապահները` Մարկոս Դանիլոն և Ջեկսոն Ֆոլմանը: Վթարի ենթարկված ինքնաթիռով խաղերին մեկնում էր նաև Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը: Առաջին եզրափակիչ հանդիպումն անժամանակ հետաձգվել է: