Ինքնավար արևային կայանների տեղադրումն ազատված է հարկերից
Փոքր հզորությամբ ինքնավար արևային կայանների տեղադրման համար Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները։ Կատարված օրենսդրական փոփոխություններից հետո այսուհետ ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։
«Դրա համար ոչ միայն չի պահանջվում որևէ լիցենզիա, այլև ամբողջ գործընթացն ազատված է հարկերից»,-հայտնում են էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունից:
Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է նաև ինքնավար կայանների էլեկտրական ցանցին միանալու պայմանագրի օրինակելի ձևը և հատուցման տրամադրման կարգը։ Այդպիսով, այլևս որևէ խոչընդոտ չկա սեփական կարիքները բավարարելու համար մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայանների տեղադրման և շահագործման համար։
Ցանցին միանալու համար անհրաժեշտ կլինի սպառողի կողմից ներկայացված դիմումը։ Դրա հիման վրա կնքվում է միացման պայմանագիրը, որի համաձայն ցանցերն իրականացնում է նոր սպառողի միացումը։
Դրանից հետո տեղադրվում են դարձափոխիչային ռեվերսային բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման և սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ էլեկտրական էներգիայի մատակարարարման և օգտագործման կանոններով։
Հարակից հրապարակումներ`
- Ես իմ տան տանիքին տեղադրել եմ արևային պանել, հորդորում եմ բոլորիդ՝ նույնը անել. Հայկ Հարությունյան
- Ուջանի մանկապարտեզը կջեռուցվի արևային էներգիայով
- Նավթի շուկան այսօր և ի՞նչ է սպասվում ապագայում
- Էներգախնայողությունը ամենամեծ «էներգետիկ ռեսուրսն» է. դիտարկումներ խնայողության և կորուստների մասին
- Կենսազանգվածի էներգետիկայի զարգացումը կարևորվում է հատկապես առողջապահության և բնապահպանության տեսանկյունից
- Այլընտրանքային էներգետիկայի հեռանկարների մասին
- Փոքր հիդրոէներգետիկայի հետագա զարգացումը պետք է խստորեն պայմանավորված լինի բնապահպանական գործոնների ազդեցությամբ
- ««Բնական գազին այլընտրանք չկա» մտածելակերպից վերջապես պետք է հրաժարվել». դիտարկումներ այլընտրանքային էներգետիկայի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան