Բրազիլացին ամենաարդյունավետն է «Բանանցում»
Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի խաղում գրավելով «Արարատի» դարպասը՝ «Բանանցի» բրազիլացի ֆուտբոլիստ Լաերսիո Գոմես Կոստան ակումբի կազմում իր խփած գոլերի թիվը հասցրեց 19-ի և դարձավ ակումբի պատմության ընթացքում ամենից շատ գոլի հեղինակ դարձած արտասահմանցի ֆուտբոլիստը:
Ինչպես տեղեկացնում է «Բանանցի» պաշտոնական կայքը, 19 գոլից 13-ը Լաերսիոն խփել է Հայաստանի առաջնությունում, հինգ անգամ աչքի է ընկել Հայաստանի գավաթի խաղարկությունում՝ դառնալով լավագույն ռմբարկու, մեկ գոլ էլ խփել է Հայաստանի սուպերգավաթի խաղարկությունում:
Լաերսիոն գերազանցել է մեկ այլ բրազիլացի ֆուտբոլիստի՝ Էդուարդո դա Սիլվայի ռեկորդը, որը 2010-12 թթ. 18 անգամ է «Բանանցի» կազմում գրավել մրցակիցների դարպասները: Ամենաարդյունավետ լեգեոներների եռյակը եզրափակում է նույնպես բրազիլացի Բրունո Կորեան, ով դարձել է 17 գոլի հեղինակ: