Հուսեին Բոլտ. «Արգելված խթանիչներ օգտագործած մարզիկներին պետք է ցմահ որակազրկել»
Օլիմպիական խաղերի 9-ակի չեմպիոն, ջամայկացի վազորդ Հուսեին Բոլտը կարծիք է հայտնել, որ արգելված խթանիչներ օգտագործած մարզիկներին պետք է ընդմիշտ հեռացնել սպորտից, և այդ դեպքում դոպինգ-սկանդալների թիվը կկրճատվի: Այս մասին տեղեկացնում է «Sport Express»-ը:
«Ներկայումս հիանալի աշխատանքներ է տարվում այն մարզիկներին ի հայտ բերելու համար, ովքեր արգելված խթանիչներ են օգտագործել: Միշտ կարծել եմ, որ նման քայլ կատարած մարզիկները պետք է ցմահ որակազրկվեն: Նման մարդկանց պետք է ընդմիշտ հեռու պահել սպորտից, և միայն այդ դեպքում դոպինգ-սկանդալների թիվը կկրճատվի»,- ասել է Բոլտը: