Կարյակինն ու Կառլսենն աշխարհի չեմպիոնին կորոշեն թայ-բրեյքում
Աշխարհի շախմատի չեմպիոնի կոչումը կխաղարկվի թայ-բրեյքում։ Նյու Յորքում կայացել է Սերգեյ Կարյակինի ու Մագնուս Կառլսենի մրցախաղի 12-րդ պարտիան։ Կառլսենը խաղում էր սպիտակներով, սակայն չկարողացավ հաղթել Ռուսաստանի ներկայացուցչին։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Գրանցված ոչ-ոքին 10-րդն էր այս մրցախաղում։ Հաշիվը 6։6 է, և մրցակիցները նոյեմբերի 30-ին կհանդիպեն թայ-բրեյքում։ Նրանք նախ 4 խաղ կանցկացնեն 25-ական րոպե ժամանակով, որին կգումարվի 10 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար։ Հավասար հաշվի դեպքում ևս երկու պարտիա կկայանա՝ 5-ական րոպե ժամանակով, որին կգումարվի 3 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար։ Եթե այս դեպքում նույնպես հաղթողը չորոշվի, կանցկացվի վճռորոշ պարտիան, որում սպիտակները կունենան 5 րոպե ժամանակ, սևերը՝ 4, սկսած 61-րդ քայլից՝ 3 վայրկյան կտրամադրվի յուրաքանչյուր քայլի համար, իսկ ոչ-ոքիի դեպքում հաղթանակը կշնորհվի սևերին։